Արտիստիկ և էներգետիկայով լի մարդկանց եմ փնտրում. Էրիկ Կարապետյան

«X Factor» հեռուստանախագծի 4-րդ եթերաշրջանի մեկնարկը տրված է։ Երկու տարի դադարից հետո անհամեմատ շատ մասնակիցներ են հայտեր ներկայացրել:


Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում հայտնեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանը:

« «X Factor» նախագիծը էական փոփոխությունների չի ենթարկվում: Համեմատած նախորդ եթերաշրջանների, այս տարի բավականին հետաքրքիր և տաղանդավոր երիտասարդներ են հայտագրվել: Կարծում եմ ընտրությունը այդքան էլ հեշտ չի լինի: Ողջունելի է նաև այն փաստը, որ մենք նոր եթերաշրջանում տեսնում ենք նաև նախորդ եթերաշրջանների մասնակիցների, որոնք պատրաստված, իրենց թերությունները շտկած, նոր ոգևորվածությամբ գալիս են մասնակցելու: Այս տարի անհամեմատ շատ են մասնակիցները: Գուցե 2 տարվա դադարն էր պատճառը, գուցե սերնդափոխություն է եղել, որովհետև շատերն ասում են՝ անհամբեր սպասում էի 16 տարիս լրանար, որ մասնակցեի, բայց փաստ է, որ հայտերի հոսքը չէր դադարում։ Նախորդ եթերաշրջաններից ոչ մեկին այսքան շատ մարդ չէր դիմել»,- ասաց Աննան:


Այս տարի ժյուրիի կազմում փոփոխություններ են եղել: Նախագծում առաջին անգամ որպես ժյուրի կներկայանա երգիչ Էրիկը: Նախագծի ռեժիսոր և պրոդյուսերի խոսքով՝ հիմնական կազմում ընդգրկված են Գարիկ Պապոյանը, Շուշանիկ Արևշատյանը և Անդրեն։ Լսումների փուլում Գոռ Գլումովի ներկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ փուլում Անդրեն ԱՄՆ-ում էր, Գոռը նրան փոխարինել է նախնական լսումների ժամանակ։


Զրուցեցինք նաև Էրիկի հետ: Վերջինս մեզ պատմեց, թե ինչ սկզբունքներով է ընտրելու մասնակիցներին:

«Սա իմ առաջին քայլն էր որպես ժյուրի, որի շուրջ երկար մտածել եմ, հետո ընդունել առաջարկը: Նախագիծը ինքն իրեն շատ հետաքրքիր է ոչ միայն հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար, այլ նաև ժյուրիի: Ինքդ քեզ համար նոր բացահայտումներ և նոր տաղանդներ ես հայտնաբերում: Սա ինձ համար մի մեծ փուլ է սկսվել: Որտեղ պետք է մասնակիցներին օգնեմ ու սովորեցնեմ այն ինչ գիտեմ»,- ասաց Էրիկը:


Երգչի խոսքով՝ ինքն այս նախագծում փորձում է փնտրել արտիստիկ տաղանդների:

«Զարմանալին այն է, որ մի քանի լսումներ է եղել, բայց արդեն շատ տաղանդավոր մարդկանց ենք բացահայտել: Ինձ համար առաջնայինն արտիստիզմն ու էներգետիկան է: Շատ մասնակիցներ կան, որոնք կարողանում են այդ ամենը փոխանցել, բայց նաև կան մասնակիցներ, որոնք ունեն, բայց չեն կարողանում տալ: Անկախ նրանից նրանք կանցնեն, թե ոչ, մասնակիցներին խորհուրդ կտամ, եթե դուրս մնան չընկճվեն և չկոտրվեն ու ամենակարևորը, որ բեմ բարձրանալուց չհուզվեն, որը միշտ խանգարում է երգչին»:


Մելինե Տոնոյան
http://life.tert.am/ 




ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐ
ԳՐԻԳՈՐ ԱՂԱԽԱՆՅԱՆ

Ծնվել  է 1968թ. , ք. Սոչիում  /ՌԴ/:
Սովորել է Չեխովի անվան  միջն. դպրոցում:
Ավարտել  է Սայաթ-Նովա  երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1985թ. ընդունվել  է Պետական Բժշկական ինստիտուտի "Ստոմատոլոգիական" բաժինը:
1986-88թթ. ծառայել է բանակում:
1992թ. ավարտել է բժշկական ինստիտուտը:
1988թ.-ից խաղացել է մի շարք  ներկայացումներում "Մետրո" թատրոնի հիմնադիրներից  է:
1992թ.- ից Երգի պետական  թատրոնի  մեներգիչ:
1998թ.-ից  զբաղվում է սոլո գործունեությամբ, որպես երգիչ:
1990թ.-ից` հումորային նախագծերի հեղինակ, հումորիստ-դերասան, պրոֆեսիոնալ շոումեն:
2000թ.- Գործունեությունը  ծավալել է ԱՄՆ- ում, որպես դերասան, հումորիստ և երգիչ, վարել է հեռուստատեսային տարբեր  շոուներ:

ԺՅՈՒՐԻ
Գարիկ

Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 20-ին Գյումրիում:
2001թ. ավարտել է Երեւանի թիվ 196 միջնակարգ դպրոցը:
2010թ. ավարտել էԵրեւանի ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության
և գովազդի ֆակուլտետը:
2007-10թթ. եղել է «32 ատամ ակումբ» հումորային նախագծի անդամ` որպես սցենարիստ եւ դերասան:
2009-10թթ. «Արմենիա» հեռուստաընկերությունում եղել է «3 պատ» իմպրովիզացիոն շոու-ծրագրի
համահեղինակը եւ վարողը:
2009-10թթ «Դար 21» հեռուստաընկերությամբ հեղինակել եւ վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն:
2009թ. թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը:

2010թ. խաղացել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում:
2010թ.-ից աշխատում է «Վիտամին» պրոդյուսերական կենտրոնում` որպես «Վիտամին ակումբ» հումորային
շոուի վարող, դերասան եւ սցենարիստ: Եղել է նաեւ «Հարց չկա» շոու-ծրագրի հեղինակ, համասցենարիստ և
վարող, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում` որպես ժյուրիի անդամ, «Հայսուպերսթար» նախագծում`
որպես երաժշտական պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ:

2011թ. ստեղծել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը: Բազմաթիվ երգերի, երգերի
գործիքավորումների եւ խոսքերի, ինչպես նաեւ Արամ MP3-ի անգլալեզու բոլոր երգերի խոսքերի
հեղինակն է: Հանդիսանում է նաև «Վիտամին ակումբ» շոու-ծրագրի երգի հեղինակն է:
2012թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի կազմում:
2012թ. Ռուսաստանում Միխայիլ Կռուգի հիշատակին նվիրված համերգը մեկնարկեց “Золотые купола”
երգի` Գարիկի սիմֆոնիկ-ռոք instrumental տարբերակով:
2013թ. դարձավ ռուսական “Что Творят Мужчины” գեղարվեստական ֆիլմի կոմպոզիտորը և թողարկեց
ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը: Այնուհետեւ նրա գրած երգը, որը կատարեց նախկինում իր իսկ
X Factor-ի մասնակից Սրբուկը, տեղ գտավ ռուսական “Легок на помине” ֆիլմում:
Եվրատեսիլ 2014-ին Գարիը հեղինակեց Հայաստանի կողմից ներկայացվող “Not Alone” երգի խոսքերը,
որը կատարեց Արամ MP3-ն: Իսկ Եվրատեսիլին զուգահեռ դուրս եկավ Գարիկի նոր տեսահոլովակը
“Inside My Head” երգի հիման վրա: Իսկ այս պահին հանդիսանում է համաշխարհային ձևավաչափ
“X Factor Armenia” նախագծի ժյուրիի անդամ և զուգահեռ աշխատում մի քանի ռուսական ֆիլմերի
սաունդրեքերի վրա, որոնցից մեկում արդեն նկարահանվում է հոլիվուդյան աստղ Պամելա Անդերսոնը:

Անդրե

Անդրեյ Հովնանյանը՝ երգիչ Անդրեն, ծնվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Երաժշտության հանդեպ նրա մեծ հետաքրքրությունը ընտանիքը նկատել է վաղ տարիքում:

Երգել սկսել է 3 տարեկանից:
6 տարեկանից հաճախել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում դաշնամուրի
դասընթացների: 3 տարի սովորելուց հետո Անդրեն գրել է իր առաջին երգը` “Աղոթք”-ը` նվիրված
Աստծուն: Արցախյան պատերազմի ընթացքում “Արցախի բալիկներ” մանկապատանեկան համույթի
կազմում ելույթ է ունեցել Պաշտպանության բանակի զորամասերում:
15 տարեկանում մասնակցել է “Ճանապարհ դեպի Վերածնունդ” երաժշտական մրցույթին, որտեղ
զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը:

Տարիներ անց Անդրեն սկսել է հանդես գալ որպես մենակատար “Ղարաբաղ” էստրադային-ջազային
խմբում, որի կազմով ելույթներ են ունեցել Հայաստանում եւ Արցախում: Երգելու հետ մեկտեղ Անդրեն
նաև աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան:
1998 թվականին նա դարձավ Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար, որի կազմում էր
մինչև 2002 թվականը:

Սովորել և ավարտել է Երեւանի Կոմիտասի անվ.Պետ.Կոնսերվատորիան, Մագիստրատուրան և
Ասպիրանտուրան-Ջազ վոկալ բաժնում:
Անդրեն իր գործնեության ընթացքում արժանացել է 40-ից ավելին մրցանակների, ինչպես միջազգային,
այնպես էլ հայկական մրցանակաբաշխություններում և մրցույթ-փառատոններում:
Թողարկել է 6 ձայնասկավառակ եւ նկարահանվել է 24-ից ավելի տեսահոլովակներում:
Հանդես է եկել 50-ից ավելի մենահամերգներով Հայասնանում և Արտերկրներում: Մեծ ներդրում և
մասնակցություն է ունեցել տարբեր բարեգործական ակցիաներում և միջոցառումնեռում:

2006 թ-ին Անդրեն դարձավ առաջին հայ երգիչը, որը «Without Your Love» երգով ներկայացրեց
Հայաստանը Աթենքում կայացած մրցույթում: Մասնակից 37 եվրոպական երկրների մեջ Անդրեն
զբաղեցրեց 8–րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ Հայաստանը մտավ լավագույն տասնյակ:

Ձայնասկավառակներ

2014-«Իմ հոգի»
2010- «ANDREnaline»
2008- «Երջանկության գաղտնիք»
2008- «Իմ սերը քեզ», (DVD)
2006- «Հազար անգամ», (1000X)
2006- «Without Your Love», («Առանց քո սիրո»), (սինգլ)
2005- «Միայն սեր»
2005- «Իմ սերը քեզ», (սինգլ)
2003- «Ես եմ»

 

https://www.facebook.com/AndreMusicOfficial
http://www.youtube.com/channel/UC_s3onMep3IpMmR0wFAgsSQ
https://twitter.com/Andrerecords
http://instagram.com/andrehovnanyan

Եգոր Գլումով

Սովորաբար մարդիկ ծնվում են ծննդատանը, երբեմն՝ տանը, հազվադեպ՝ տրանսպորտում...

Ես ծնվել եմ Ռադիո ՎԱՆում։

Ծննդյանս ամսաթիվը անորոշ է, ոչ ոք ճշգրիտ չի հիշում, 2001 թվի մարտի վերջ, ապրիլի սկիզբ։
Այսինքն՝ արդեն 13 տարեկան եմ, հանձնաժողովի ամենաերիտասարդ անդամը։ Կյանքիս առաջին
իսկ օրերից աշխատել եմ ծրագրավորման տնօրեն, հաղորդավար և ստեղծագործող։ Բնավ՝
մսուր-մանկապարտեզ, դպրոց կամ համալսարան։ Ստացվում է՝ ես դաստիարակություն ու կրթություն
չունեմ, բառերիս բուն իմաստով։ Այնուամենայնիվ, հեռուստացույց եմ ընկել 4 տարեկանից։
Անկեղծ խոստովանում եմ՝ ռադիոն միշտ առավել սրտովս է եղել, քան հեռուստատեսությունը,
ինչն ինձ թերեւս չի խանգարում լինել երկուսում էլ։

 

Մինչ ծնվելս հասցրել եմ ավարտել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ծառայել մինչ կապիտանի
կոչում, պարապել ձյուդո հասնելով КМС, ամուսնանալ, տուն կառուցել ու բազմաթիվ ծառեր տնկել։
Երեք զավակի հայր եմ։ «Բարսելոնայի» կողմնակիցն եմ, լսում եմ ռոք, կարդում եմ շատ, հիմնականում՝
զուգարանում։ Նկարահանվել եմ կինոյում, գովազդում, նոմինացվել եմ «Սիմպսոններ»-ում։
Վերնարշավել եմ Արարատ եւ Նեմրութ։ Քրիստոնյա եմ եւ воинствующий гомофоб:
Ծանոթ եմ բազմապատկման աղյուսակին, ջանում եմ չխախտել երթևեկության կանոնները։
Քիչ էր մնում մոռանայի՝ մսակեր եմ և չեմ հասկանում բանջարակերներին։

Վերջ։